ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը՝ Լոս Անջելեսում

Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը՝ Լոս Անջելեսում
25.02.2013 | 16:19

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելեսի զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն նոր տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը:

Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:
Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին տրամադրվել են տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև ցուցադրվել են ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:
Հայաստանի ազգային հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից մեզ տեղեկացրին, որ այս տարի ցուցահանդեսն ունեցել է 400 մասնակից, շուրջ 20 000 այցելու:
Հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացել է աննախադեպ ուշադրության:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ դեպի Հայաստան և խթանել զբոսաշրջությունը ԱՄՆ-ի ուղղությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ